2013 թվականին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված միջոցառումները
2014-03-13
2013 թվականին «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից պայքարի միջոցառումներ են իրականացվել հետևյալ բաղադրիչներով.
1. Պայքար մկնանման կրծողների դեմ՝ այս բաղադրիչով 2013 թվականի գարանանը և աշնանը ՀՀ մարզպետարաններին ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց հատկացվել է 7736.904 կգ ցինկի ֆոսֆիդ մկնասպան միջոց, որով պայքար է իրականացվել 63825 հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և 649.2 հա անտառային տարածքներում: Հողօգտագործողների միջոցով պայքար իրականացված տարծքներում մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը նվազել է շուրջ 80 տոկոսով:
2. Պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ՝ 2013 թվականի մայիսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության անտառներում կատարված անտառ-պաթոլոգիական մոնիտորինգի արդյունքների հիման վրա` անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ` հանրապետության Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն», Սյունիքի մարզի «Կապանի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն», «Սիսիսանի անտառտնտեսություն», Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» և Վայոց ձորի մարզի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերի 8870 հա անտառային տարածքներում: Պայքարի միջոցառումների իրականացման արդյունքում բարելավվել է 8870 հա անտառային տարածքների բուսասանիտարական վիճակը: Վնասակար օրգանիզմների քանակը նվազել է շուրջ 85 տոկոսով:
3. Պայքար մորեխների դեմ բաղադրիչով միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ բուսասանիտարական մոնիտորինգի արդյունքում դրա կարիքը չի առաջացել:
Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի շրջանակներում 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրությամբ՝ հետազոտվել է 171 համայնքի գյուղատնտեսական նշանակության 106680 հեկտար հողեր hետազոտվող տարածքից վերցված 35560 հողանմուշում կատարվել է 89967 փորձաքննություն փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվել է 171 ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր:
Ծրագիրն հնարավորություն է տալիս 5 տարվա ընթացքում հանրապետության բոլոր համայնքների հողերը ենթարկել ագրոքիմիական հետազոտման, կազմել խոշոր մասշտաբի ագրոքիմիական քարտեզներ (բույսերի սննդառության համար կարևոր սննդատարրերով ապահովվածության մասին), մշակել պարարտանյութերի խնայողաբար և արդյունավետ օգտագործման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներիշրջանակներում 2013 թվականի ընթացքում ստուգվել է գարնանացան և աշնանացան մշակաբույսերի 16088.649 տոննա սերմեր, որից հացահատիկ և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմեր՝ 9828.15 տոննա, բանջար-բոստանային մշակաբույսերի՝ 9.471 տոննա, արմատապտուղների և պալարապտուղների՝ 5373 տոննա, կերային մշակաբույսերի՝ 796.661, տեխնիկական մշակաբույսերի՝ 48.67, դեկորատիվ մշակաբույսերի՝ 30.477 և այլ մշակաբույսերի՝ 0.22 տոննա սերմեր: Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս սորտափորձարկումների միջոցով ընտրել և Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար երաշխավորել բույսերի նոր արդյունավետ սորտեր, որոնց օգտագործումը կապահովի բարձր և կայուն բերքատվություն, որակյալ արտադրանք, ինչպես նաև տարեկան շուրջ 10000 հեկտար հողատեսքերի վրա կբարելավվի հողերի բուսասանիտարական վիճակը, ցանքի կերաշխավորվեն համալիր լաբորատոր փորձաքննության ենթարկված սերմեր:
«Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Սեմենա Ստավրոպոլյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք է բերվել 440 տոննա էլիտային և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու, իսկ հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք է բերվել 103.1 տոննա էլիտային վերարտադրության սերմացու: Ընդամենը 543,1 տոննա էլիտային վերարտադրության սերմացուով իրականացվել է ցանքեր շուրջ 1810.71 հա տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով: Սերմացուն հատկացվել է 3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 123 տնտեսավարող սուբյեկտներին` հաջորդ տարի 1:2 փոխհարաբերությամբ առաջին վերարտադրության սերմացու հետ վերադարձնելու պայմանով: 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացուն հատկացվել է 12 շահառուներին:
ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի N 1033-Ն որոշմամբ 2013 թվականին աշնանացանի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ցանքատարածություններն ավելացնելու նպատակով ՀՀ մարզերին է տրամադրվել 3809.2 տոննա առաջին վերարտադրության սերմացու մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարել ցանկացող հողօգտագործողներին՝ 2014 թվականի բերքահավաքից հետո պայմանագրային հիմունքներով 1: 2 փոխհարաբերությամբ 1կգ՝ 80 դրամ արժեքով:
Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N189-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» շրջանակներում, 30442.8 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4 տոկոս ազոտի պարունակությամբ) ձեռք է բերվել՝ Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններին վաճառելու համար 1 պարկը 50 կգ քաշով՝ 6000 դրամ արժեքով:
Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի 906-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» շրջանակներում, 7463.4 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4 տոկոս ազոտի պարունակությամբ) ձեռք է բեվրել և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններին վաճառելու համար 1 պարկը 50 կգ քաշով՝ 6000 դրամ արժեքով:
2013 թվականի դեկտեմբերի 12-ի դությամբ փաստացի բաշխվել է 7463.4 տոննա ազոտական պարարտանյութ:
Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N81-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» շրջանակներում «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 12092724 լիտր դիզելային վառելանյութ է ներկրել և վաճառել ՀՀ մարզերի հողօգտագործողներին՝ համայնքներում մեկ լիտրը 350 դրամ արժեքով, իսկ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N935-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» շրջանակներում, ընկերության կողմից ներկրվել է 3293029 լիտր դիզելային վառելանյութը ՀՀ մարզերի հողօգտագործողներին՝ համայնքներում մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառվելո համար:
Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն հնարավորություն է տալիս աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, հողերի արդյունավետ օգտագործմանը, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը: