«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները
2014-03-13
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2013 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման և աշխատողների պաշտպանության գծով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
1. «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2013թ. մարտի 1-ի թիվ 14 հրամանով` անտառտնտեսությունների մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել գործնական միջոցառումներ` անտառպետֆոնդի տարածքը հրդեհներից զերծ պահելու, ծագած հրդեհները հայտնաբերելու և մարելու նպատակով, ինչպես նաև մշակել` 2013թ. անտառների հակահրդեհային պահպանության համալիր միջոցառումների ծրագիր, որն էլ հաստատվել է մարզպետների և ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետերի կողմից:
2. Հակահրդեհային ճանապարհների նորոգում` 5.3 կմ, հանքայնացված շերտերի կառուցում` 5.0 կմ:
3. 8870 հա-ի վրա իրականացվել են ավիաքիմիական պայքարի միջոցառումներ` տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ տարածքներում, այդ թվում` 8870 հա` վնասատուներով վարակված տարածքներում և 4910 հա` հիվանդություններով և վնասատուներով վարակված տարածքներում:
4. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պլանով նախատեսված` «Անտառային հրդեհների հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություններ.
հունիսի 8-ին` «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
հուլիսի 18-ին` «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
հուլիսի 25-ին՝ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
հուլիսի 31-ին՝ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
օգոստոսի 23-ին՝ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
օգոստոսի 29-ին՝ «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղում.
Առ` 01.12.2013թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում տեղի են ունեցել թվով 19 հրդեհի դեպքեր:
Ընդհանուր հրդեհված տարածքը կազմում է 87,575 հա, որից անտառածածկը` 23,12 հա: