Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությանը կողմից 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները
2014-03-13
Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությանը վերապահված գործառույթների շրջանակներում 2013 թվականին արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման և աշխատողների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.
1. ՀՀ կառավարության 28.02.2013թ. № 171-Ն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված 678755891 դրամ գումարի հաշվին ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում իրականացվել են հակահեղեղային միջոցառումներ, այդ թվում`
ՀՀ Արարատի մարզում՝
- Ազատ գետի կամրջի վերակառուցում Ազատավանի գյուղական համայնքի տարածքում.
ՀՀ Արմավիրի մարզում`
- Արաքս գետի ափի ամրացում Փշատավանի գյուղական համայնքի տարածքում,
- Մեծամոր գետի ափի ամրացում Ակնաշենի գյուղական համայնքի տարածքում,
- Խանջյանի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Խանջյանի գյուղական համայնքի տարածքում,
- Մեծամորի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Մայիսյանի գյուղական համայնքի տարածքում.
ՀՀ Գեղարքունիքի մարզում`
- Գեղարքունիք գետի հունի մաքրում և ափերի ամրացում Գեղարքունիքի և Լանջաղբյուրի գյուղական համայնքների տարածքում,
- Արգիճի գետի հունի մաքրում և ափերի ամրացում Ներքին Գետաշենի գյուղական համայնքի տարածքում.
ՀՀ Լոռու մարզում`
- Ձորագետ գետի հունի մաքրում, ափապաշտպան թմբի 28241349 դրամ.
ՀՀ Սյունիքի մարզում`
- Արաքս գետի ափի ամրացում Ալվանքի գյուղական համայնքի տարածքում,
- Կավարտ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Կապանի քաղաքային համայնքի տարածքում
- Բռնակոթի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Բռնակոթի գյուղական համայնքի տարածքում,
- Վերիշենի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Վերիշենի գյուղական համայնքի տարածքում.
ՀՀ Վայոց ձորի մարզում`
- Արփա գետի հունի մաքրում և ափերի ամրացում Վայքի քաղաքային համայնքի տարածքում.
ՀՀ Տավուշի մարզում`
- Աղստև գետի ափի ամրացում Աչաջուրի գյուղական համայնքի տարածքում:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետի հետ համատեղ տեղերում կատարած ուսումնասիրությունների արդյունքում նախապատրաստվել ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի ու ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահների հետ համաձայնեցվել է 2014 թվականին իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը`
- Արաքս գետի արգելաթմբերում առաջացած փոսերի (հարամիների) վերացում և արգելաթմբի բարձրացում ՀՀ Արարատի մարզում՝ 4/1 – 11/13 սահմանային նշանների հատվածներում,
- Գեղարքունիք գետի հունի մաքրում և ափերի ամրացում
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի տարածքում (2-րդ փուլ),
- Գեղարքունիք գետի հունի մաքրում և ափերի ամրացում
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղական համայնքի տարածքում (2-րդ փուլ),
- Գավառագետ գետի հունի մաքրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի տարածքում,
- Հրազդան գետի հունի մաքրում և ուղղում ՀՀ Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի տարածքում,
- Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքում,
- Կավարտ գետի հունի մաքրում և ափի ամրացում ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքում (2-րդ փուլ),
- Բռնակոթի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում ՀՀ Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի տարածքում (2-րդ փուլ),
- Վերիշենի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում
ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի տարածքում (2-րդ փուլ),
- Հովվաջուր գետի հունի մաքրում և ափերի ամրացում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում: