Համագործակցություն արտակարգ իրավիճակների ժամանակ
2014-03-14
2014 թվականի մարտի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անց է կացվել շտաբային ուսումնավարժություն «մարդկանց և կենդանիների շրջանում անհայտ ծագման հիվանդության բռնկում» թեմայով: Շտաբային ոսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և ճշգրտել ՀՀ տարածքում կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում համագործակցության իրականացման վիճակն ու հետագա բարելավման ուղիները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պարագաներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակությունը: