ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը՝ ցորենի ներկրման ծավալների նվազման մասին

2014-01-24

24-01-2014Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման ծավալների մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունն այսօր խնդրո առարկայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշված է`

 

Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ այն վկայում է ներկրումների փոխարեն տեղական արտադրության ծավալներն ավելացնելու մասին: Ցորենի ներկրումների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականին ներկրումների ծավալը աննախադեպ բարձր է եղել և այն գերազանցել է 2008-2012թթ ներմուծման միջին տարեկան մակարդակը՝ 107.5 հազ. տոննայով:

 

 

Ներկրումների ծավալի նվազմանը նպաստել է նաև այն, որ սերմնաբուծության և սերմապահովության բնագավառում իրականացված պետական ծրագրերի արդյունքում, 2012-2013 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար արտադրվել է 243.1 և 306.6 հազար տոննա ցորեն, որը գերազանցում է 2011 թվականի արտադրության ծավալը 8.5 և 36.8 տոկոսներով:

 

 

«Ուստի և ցորենի ներկրման ծավալների նվազման միտումը, որին անդրադարձել են առանձին լրատվամիջոցներ, հիմնավորված ու օրինաչափ է», – ասված է հայտարարության մեջ:

Տպել