Ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

2014-03-13

no_pic5Արտակարգ իրավիճակների կանխման, հետև­անքների վերացման և աշխատողների պաշտպանության ուղղությամբ վարչության կողմից 2013 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.

 

1. Հանրապետության պարենային ինքնաբավության, անկախության, անասնաբուծության, բուսաբուծության, կաթնամթերքի և պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով`

 

ա) մշակվել է «Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման ռազմավարությանը և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

բ) լրամշակվել է Հայաստանի պահածոների և հյութ արտադրողների միության հիմնադիր պայմանագրի և կանոնադրության նախագծերը և ներկայացվել են ոլորտների տնտեսավարող սուբյեկտների քննարկմանը,

գ) 2013 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Ս. Կարապետյանի մոտ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է «Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միություն» իրավաբանական անձանց միության հիմնադիր ժողով, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության հիմնադիր պայմանագիրը, հաստատվել է միության կանոնադրությունը և ընտրվել է միության նախագահ: 

 

 2. Սննդամթերքի արտադրության և անվտանգության պահանջները միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու, սննդամթերքի անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու, ինչպես նաև սննդային թունավորումներից և վտանգավոր սննդամթերքներից սպառողներին զերծ պահելու նպատակով մշակվել է «Կենդա­նական ծագման սննդամթերքի հիգի­ե­նային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին», «Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին», «Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

 

Միաժամանակ աշխատանքներ են ընթանում մսի և մսամթերքի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային ընդունված չափորոշիչների հետ մոտարկելու ուղղությամբ:

 

 

Տպել