Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

2014-01-14

IMG_0129ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային բարդ խնդիրներ: Պետք է ըստ ամենայնի օգտագործել այդ թիմի լավագույն որակները, միասնաբար հասնելու նոր հաջողությունների, պահպանելու զարգացման տեմպերը»,- ասաց նախարարը:

 

Նոր տարվա գործունեության համար նա կարևորեց՝

- աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը,

- խնայողության ռեժիմը խստորեն պահպանելը: Այս առումով հատկապես ամենօրյա գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա,

- բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ: Բարձրացված հարցերի և քաղաքացիներից ստացված բողոք-դիմումների օպերատիվ արձագանքումը,

- մարզերի և համայնքների հետ կապերի ընդլայնումը, մարզային այցելությունների ակտիվացումը:

 

«Առաջիկա օրերին պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի և քննարկվի եղանակային պայմանների ազդեցության և հետևանքների հարցը»,- հանձնարարեց նախարարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մասնակիցների ուշադրությունը նա հատկապես բևեռեց Կառավարության կողմից ըստ ոլորտների հաստատված գերակա խնդիրների հիման վրա բոլոր վարչություններում աշխատանքային ծրագրեր ունենալու և յուրաքանչյուր եռամսյակ վերջինիս կատարողականը քննարկման ներկայացնելու պահանջի վրա:

Տպել