ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Պաշտոնը ստանձնել է 07 ապրիլ 2011թ.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982թ., 16 սեպտեմբերի, ք. Ապարան (Արագածոտնի մարզ)
Կրթություն
1995-1999թթ. – ք. Ապարան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից Ապարանի վարժարան,
1999-2003թթ. – ք. Երևան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` տնտեսագիտական ֆակուլտետ,
2003-2005թթ. – ք. Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում»` մագիստրատուրա
2005-2008թթ. – ք. Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան` ասպիրանտուրա:
Աշխատանքային գործունեություն
2003-2011թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարան` ուսանողական խորհրդի նախագահ,
2004-2011թթ. – Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղ` տնօրեն,
2005-2008թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոն` ասիստենտ,
2008 թվականից` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոն` դասախոս,
2011 թվականից – առ այսօր` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տնտեսագիտության թեկնածու է:
Հանդիսանում է «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, 2005-2008թթ.` Ապարան քաղաքի ավագանու անդամ, 2006-2008թթ.` Ազգային ժողովի նախագահին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ, 2008-2009թթ.` ՀՀ վարչապետին կից երիտասարդության խորհրդի անդամ, 2010-2011թթ.` Հայաստանի ուսանողության ասոցիացիայի նախագահի տեղակալ: 12 գիտական հոդվածի հեղինակ է: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով: 2017 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալներ
Հեռ.` (+37411) 524 834
Էլ.փոստ՝ robert.makaryan@minagro.am