«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

 

ա.բույսերի պաշտպանության ու կարանտինի, անասնաբուժության բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը,

բ. բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրության իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, կենդանիների կարանտինային հիվանդությունների առաջացման դեպքում աշխատանքների իրականացումը,

դ. գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումների իրականացումը,

ե. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների  կանխարգելմանն ու վերացմանն ուղղված  միջոցառումների իրականացումը,

զ. անասնաբուժական ծառայության  իրականացումը,

է. կենդանական ծագման հումքի և մթերքի, կերերի,  լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, ինչպես նաև կենդանիների  դիակների ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների իրականացումը,

ը. կարանտինի սահմանման  ժամանակ բույսերի, բուսական արտադրանքի,  կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման գործընթացների իրականացումը

Միաժամանակ, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

 

1) բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում,

 

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծում,

 

3) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների իրականացում,

 

4) պետական պատվերում չընդգրկված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բուժում,

 

5) վարակակիր անասնապահական և այլ օբյեկտների ախտահանում,

 

6) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,

 

7) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում, տոհմանյութ արտադրող կազմակերպություններում կենդանիների բոնիտավորման անցկացում,

 

8)գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը,

 

9) գյուղատնտեսության բնագավառի ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկայի կազմակերպում,

 

10) կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում:

 

 

Տնօրեն` Նորիկ Բարսեղյան

Հեռ.` (+37410) 201 731 

Ֆաքս` (+37410) 201 732

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 39ա

Էլ.փոստ՝ vetfoodphyto-service@mail.ru

 

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն

 

 

Տպել