Ծնվել է 1909թ. սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում:
1931թ. ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժության ինստիտուտը: Մասնագիտությամբ՝ կենսաբան:
1940-1952թթ. աշխատել է ՀՊՄԻ-ում ՝ որպես կենդանաբանության ամբիոնի վարիչ և կենսաբանության ֆակուլտետի դեկան:
1952-1953թթ. աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար:
1957-1973թթ. աշխատել է ԳԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1976-1978 թթ՝ Կիրովականի մանկավարժության ինստիտուտի կենդանաբանական ամբիոնի վարիչ:
1970թ. ճանաչվել է գիտությունների դոկտոր, 1972թ.՝ պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսությանը և վայրի կենդանիների էկոլոգիային, անհատական զարգացմանը, մասնավորապես՝ հեռավոր խաչասերմանը:
Մահացել է 1985թ.: