Նախարարի տեղակալ

Նախարարի տեղակալի իրավասություններն են`

 

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

 

Նախարարի տեղակալ Ռ. Մակարյանը համակարգում է.

 

ա. նախարարության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության, ագրովերամշակման զարգացման վարչության, գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժնի, գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի միջոցով,

բ. նախարարության համակարգի <<Ագրոսպասարկում>>  փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

 

 

Տպել