Ծնվել է 1907թ. հոկտեմբերի 18-ին Վելիսցիխե գյուղում (այժմ՝ Վրաստանի Գուրջանիի շրջանում):
1930թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:Մանագիտությամբ՝ բուսաբան:
1938-1942թթ աշխատել է ՀԳԻ-ում՝ որպես բուսաբանության ամբիոնի վարիչ, 1935-1941թթ.՝ միաժամանակ՝Երևանի բուսաբանական այգու, ապա ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն:
1947-1952թթ. և 1961-1962թթ. աշխատել է ՀԽՍՀ գյուղնախարար, իսկ 1955-1981թթ.՝ ԵԱԱԻ-ում՝ որպես ագրոնոմիայի և բուսաբանության ամբիոնի վարիչ:
1947-1951թթ ընտրվել է ԽՍՀՄ, 1950-1954թթ՝ ՀԽՍՀ պատգամավոր:
1961թ. ստացել է պրոֆեսորի, իսկ 1966թ.՝ կենսաբանության գիտությունների դոկտորի կոչում:
1967թ ճանաչվել է ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ:
Աշխատանքները վերաբերում են բուսաբանությանն ու մարգագետնաբուծությանը:
Մահացել է 1981թվականին: