Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.
տարբեր մակնիշների տրակտորներ,
կոմբայններ,
հավաքիչ-մամլիչներ,
տրակտորային շարքացաններ,
տրակտորային գութաններ,
տրակտորային խոտհնձիչներ,
կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
կուլտիվատորներ, ֆրեզներ,
սրսկիչներ.
այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են՝
կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,
այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղտեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:
Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով։
Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինները), անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները: Ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողները պետք է դիմեն ծրագրին միացած լիզինգային ընկերություններին:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն` 011525232 հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54-19-68 հեռախոսահամարով: