ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:
Հիմնադրամի նպատակներն են՝

 

  • Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գյուղատնտեսության բնագավառի գիտական հետտազոտությունների արդյունքների օգտագործման աջակցությունը,
  • Առանձին գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը և դրանց արդյունքների ներդրմանն աջակցությունը,
  • Գյուղատնտեսության բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակումը,
  • Հանրապետության մարզերի, տարածաշրջանների և առանձին գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումը և դրանց օժանդակելը,
  • Գյուղական անապահով ընտանիքներին աջակցությունը,
  • Գիտական սեմինարների, համաժողովների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը,
  • Ուսուցման կազմակերպման միջոցով գյուղատնտեսության մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը,
  • Օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

 

 

Տնօրեն ` Սեդա Հախվերդյան

Հեռ.` 

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 39ա

Էլ.փոստ՝ vipnamak@yahoo.com

 

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կանոնադրություն

 

 

Տպել