ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Ծրագրի շրջանակներում մշակված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015-2019 թվականների ընթացքում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42.67 մլն ԱՄՆ դոլար, որից 9.67 մլն ԱՄՆ դոլար` ՀԲ «Միջազգային զարգացման ընկերակցության» (IDA) վարկ, 23 մլն ԱՄՆ դոլար` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ»-ի (IBRD) փոխառություն, 2.275 մլն ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության և 7.725 մլն ԱՄՆ դոլար` շահառուների համաֆինանսավորում: Ծրագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 23-ին:
Ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները.
Բաղադրիչ 1 Համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր
Բաղադրիչ 2 Արժեշղթայի զարգացում
Բաղադրիչ 3 Պետական կառույցների կարողությունների հզորացում
Բաղադրիչ 4 Ծրագրի համակարգում և կառավարում
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ