Ծնվել է 1948թվականի օգոստոսի 6-ին, ք. Արտաշատում (Արարատի մարզ):
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
1965 -1972թթ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986թթ. –ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները:
1986-1987թթ. աշխատել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն:
1987-1995թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011թ.-ը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը:
2010-2016թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: