Կասյան Սարգիս Հովհաննեսի

Kasyan SargisԾնվել է 1876թ. Շուշի քաղաքում։

1904թ. ավարտել է Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժումների ակիվ մասնակից։

1920թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1921թ. ապրիլի վերջը  եղել է ՀՍԽՀ հեղկոմի նախագահ, միաժամանակ՝ ՀՍԽՀ հողագործության ժողովրդական կոմիսար։

1924-1927թթ.՝ Անդրկովկասյան Դաշնության կոմունիստական համալսարանի ռեկտոր:

1927-1931թթ. ՝ Անդրդաշնության և ՀՍԽՀ կենտգործկոմների նախագահ:

1931-1934թթ. աշխատել է Անդրդաշնության Գերագույն դատարանի նախագահ։

Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Մահացել է 1937թ.:

 

 

Տպել