Ծնվել է 1879թ. Զանգեզուրի գավառի Մեղրի գյուղում։
1907թ. ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական բաժինը։
Աշխատել է Երևանի նահանգի և Կարսի մարզի հողագործության և պետական գույքի վարչությունում, եղել Էջմիածնի գավառի գյուղատնտես։
1917թ. նոյեմբերի 20-ին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և պաշտոնավարել մինչև 1918թ. դեկտեմբերի 25-ը։
1919թ. դեկտեմբերից – 1920թ. մարտ ամիսներին ՀՀ գյուղատնտեսության և պետական գույքի վարչության պետի պաշտոնակատար, ապա մինչև 1920թ. նոյեմբերը՝ ՀՀ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարի օգնական (տեղակալ)։
1922թ. արտաքսվել է Անդրկովկասի սահմաններից, ապա բռնադատվել։
Մահացել է 1937թ.: