Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը

 

 

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) հիմնական նպատակն է աջակցել  Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արդյունավետ և կայուն գյուղատնտեսություն ապահովելու գործում՝ նպաստելով գյուղական շրջաններում պայմանների բարելավմանը։

 

ԵՀԳԳԶԾ-ի «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, տեխնիկական աջակցություն է տրամադրում չորս հիմնական ուղղություններով, որոնք համահունչ են ԵՄ-ի կողմից տրամադրվող օժանդակության առաջնահերթ նպատակների հետ և ուղղակիորեն նպաստում են տնտեսական և սոցիալական անհավասարությունների կրճատման հարցում Արևելյան գործընկերության կողմից սահմանված առանցքային մարտահրավերների հաղթահարմանը: Այդ ուղղություններն են՝

 

  • ինստիտուցիոնալ զարգացում և քաղաքականության ներդաշնակեցման աջակցություն,
  • գյուղատնտեսական արտադրանքի և բնական պաշարների կայուն օգտագործում և կառավարում,
  • գյուղական շրջանների կարողությունների և ենթակառուցվածքների բարելավում,
  • գյուղատնտեսական համատարած հաշվառման և վիճակագրության  բարելավում:

 

Ծրագրի շահառուներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ոլորտին առնչվող կենտրոնական և տարածքային այլ մարմինները, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները: Գյուղացիական տնտեսությունները, գյուղատնտեսական կոոպերատիվները և ասոցիացիաները, գյուղաբնակ ընտանիքներն ու շահագրգիռ կողմերը ծրագրի վերջնական շահառուներն են:

 

Ծրագրի իրականացման արդյունքում «Գյուղատնտեսության  կայուն զարգացման ռազմավարության» մշակման գործընթացին աջակցելու միջոցով նախատեսվում է խթանել պարենային արտադրության կայուն աճը, գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացումը։

 

Ծրագրի շրջանակներում տրամադրվող տեխնիկական օժանդակության ակնկալվող արդյունքներն են.

 

  1. գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման ոլորտներում  լավ մշակված ու կառուցողական քաղաքականություն իրականացնելու նպատակով պետական կառույցները ներկայացնող շահագրգիռ կողմերի կարողությունների բարելավում,
  2. գյուղատնտեսական արտադրողականությունը շարունակաբար ընդլայնելու, ինչպես նաև հողերի կառավարումը բարելավելու միջոցով առկա և մատչելի սննդի հասանելիության ապահովում,
  3. աջակցություն գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացմանը,
  4. աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ կարողությունների ստեղծում:

 

ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի գրասենյակ

Տիգրան Մեծի պողոտա 4/6

ՀՀ, 0010 Երևան

Հեռ./ֆաքս` (+374) 60 757 507

Էլ. Փոստ` fao-am@fao.org

www.fao.org/armenia

 

 

 

Տպել