Ծնվել է 1942թ. Երևանում՝ ծառայողի ընտանիքում:
1964թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը:
1964-1977թթ. աշխատել է գյուղատնտեսական և գիտական հաստատություններում:
1977-1983թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում:
1983-1987թթ. եղել է ՀԿԿ Արագածի շրջկոմի առաջին քարտուղար:
1987-1990թթ. եղել է ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար:
1991-1992թթ. աշխատել է Երևանի «Բյուրեղ» ֆիրմայում՝ որպես տնօրենի տեղակալ:
1993-2000թթ. աշխատել է Մոսկվայում:
2000-2002թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: