Ծնվել է 1899թ. Զաքաթալա քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:
1917թ. ավարտել է Զաքաթալայի չորսդասյա ուսումնարանը:
1920-1926թթ. եղել է կոմերիտական աշխատող, ապա՝ սովորել Մոսկվայի բարձրագույն կուսակցական դասընթացներում:
1932-1933թթ. աշխատել է Կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար:
1934-1936թթ. եղել է ՀԿԿ Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար:
1936-1937թթ. եղել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:
1937թ. կարճ ժամկետով աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության ժողկոմ:
Անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:
Մահացել է 1938թ.: