Գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժին

Բաժինն իր նպատակի և խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

 

1. նախարարության խորհրդատվական համակարգի գործունեության համակարգում,

2. նախարարության գիտական կենտրոնների  գործունեության համակարգում,

3. ԱՊՀ-ի և այլ երկրների, ինչպես նաև  գյուղատնտեսական հետազոտությունների միջազ­գային կենտրոնների հետ գի­տու­թյան բնագավառում համա­գործակցության համակարգում,

4. գյուղատնտեսության աջակցության կենտրոնների հետ կնքվող պայմանագրերի, ՀՀ պետական բյուջեի գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրի և հայտի մշակման աշխատանքներին մասնակցություն և գործընթացների կազմակերպում,

5. ագրարային ոլորտում գիտական կադրերի պատրաստման գործընթացի կազմակերպում,

6. ագրարային ոլորտի մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի մոնիթորիգ, ուսանողների պրակտիկաների կազմակերպչական աշխատանքների իրականացում,

7. այլ գերատեսչությունների կողմից մշակված բաժնի համակարգման բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն:

 

 

Բաժնի պետ` Մերինե Աթոյան

Հեռ.` (+37411) 297 428

Էլ.փոստ՝ merine.atoyan@minagro.am

 

Գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի կանոնադրություն

 

 

Տպել