Քաղաքացիների ընդունելության կարգ

23.07.2008թ                                                                                                     N 141 – Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի նիստի N 27-րդ արձանագրության հանձնարարականի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի մասին հանրությանը իրազեկելու նպատակով աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին՝ կարգը տեղադրել նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք էջում, իսկ քաղաքացիների համար՝ նախարարության տեղեկատվական կենտրոն-ընդունարանում:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։

 

                                                                                                                  Ա. Գրիգորյան

 

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2008թ. հուլիսի 23-ի N 141-Ա հրամանի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում /այսուհետ՝ նախարարություն/ քաղաքացիների ընդունելությունը իրականացնում է նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր և արձանագրային բաժինը (այսուհետ՝ բաժին):
  2. Քաղաքացիների գրավոր և էլեկտրոնային փոստի միջոցով ստացված դիմումներին ընթացք է տրվում համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 190-Ն հաստատված կարգի:
  3. Բաժինն ընդունում է քաղաքացիներին, ապահովում դիմումների, այդ թվում էլեկտրոնային փոստի միջոցով ստացված, հաշվառման գրանցամատյանում սահմանված կարգով գրանցումը, ուսումնասիրում քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի բովանդակությունը և տեղում տալիս է պարզաբանումներ: Անհրաժեշտության դեպքում, հարցի ուսումնասիրմանը մասնակցում են նաև նախարարության աշխատակազմի համապատասխան մասնագետները: Քաղաքացիները պարզաբանումներից անբավարարվածության դեպքում կարող են դիմել նախարարության աշխատակազմի ղեկավարին, հերթագրվել ընդունելության նախարարի և նախարարի տեղակալների մոտ:
  4. Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության հերթագրման նպատակով քարտուղարության պետի, իսկ նախարարի տեղակալների մոտ՝ օգնականների կողմից վարվում է գրանցամատյան      /ձև 1/:
  5. Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության օր է սահմանվում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, ժամը 14.00-16.00-ը:
  6. Նախարարի տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության օր է սահմանվում յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 14.00-16.00-ը:
  7. Նախարարության աշխատակազմի ղեկավարը և բաժինը քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 900-18.00-ը:
  8. Նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նախարարի ընդունելության օրերին մինչև ընդունելության ավարտը չպետք է բացակայեն իրենց աշխատատեղերից՝ ընդունելության ընթացքում բարձրացված հարցերին անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծում տալու համար:
  9. Նախարարի, նախարարի տեղակալների մոտ ընդունելությունից հետո քաղաքացիների դիմումները հանձնվում են բաժին՝ դրանց հանձնարարականներին համապատասխան ընթացք տալու ու կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:
  10. Բաժինը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 7-ը նախարարությունում եռամսյակի ընթացքում ստացված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ միաժամանակ, վերլուծում և ամփոփում է նաև նախարարի ու նախարարի տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելության արդյունքները և նախապատրաստում ամփոփ հաշվետվություն՝ նախարարին և ՀՀ կառավարություն ներկայացնելու, ինչպես նաև նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայք էջում տեղադրելու համար:

 

 

Տպել