«Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ

ՀՀ Արարատի մարզի «Մխչյանի գյուղատնտեսական   կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ (հետագայում` ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հանդիսացող 134 թվով բաժնետոմսերի: Բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

 

Ընկերությունը ստեղծվել է 1956 թվականին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 10.08.1992 թ-ի N 230  որոշմամբ վերանվանվել է «Մխչյանի գյուղատնտեսական  կենդանիների տոհմային գործի և արհեստական    սերմնավորման կայան» ՊՓԲԸ: Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:

 

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`

 

- խորը սառեցման եղանակով արտադրող ցուլերից ստացված սերմնահեղուկի բանկի պահպանություն,

-Արարատի մարզում կովերի արհեստական սերմնավորման կազմակերպում, արհեստական սերմնավորման նպատակով սերմնավորում իրականացնող կազմակերպություններին և գյուղացիական տնտեսություններին 4 և ավելի բալ ակտիվությամբ սերմնահեղուկի մատակարարում:

 

 

Տնօրեն `

Հեռ.`

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Մխչյան

Էլ.փոստ՝

 

«Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի կանոնադրություն

 

 

Տպել